National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
08.05.2019
Տարբեր ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ են այցելել խորհրդարան
1 / 17

ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում մայիսի 8-ին խորհրդարան էին այցելել ՀՀ  Գեղարքունիքի  մարզի   Ծաղկունքի  դպրոցի  եւ  Երեւանի «Էլիտա» միջնակարգ  դպրոցի  աշակերտներն  ու  ուսուցիչները: Հյուրերը շրջել են խորհրդարանի շենքում, հետեւել Ազգային ժողովի հերթական նիստի աշխատանքին:

Դպրոցականների հետ հանդիպել եւ «Բաց դաս» են անցկացրել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը, ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը:

Աշակերտները պատգամավորներին են ուղղել իրենց հուզող հարցերը, որոնք հիմնականում վերաբերել են կրթական ոլորտին, մարզային հեռուստաընկերությունների հեռուստահաղորդումներին: Պատգամավորները սիրով պատասխանել են հարցերին: Խորհրդարանականներն աշակերտներին  հորդորել են լավ սովորել, ընտրել մրցունակ  մասնագիտություն, քանի որ իրենք են մեր  երկրի ապագան: Այնուհետեւ զրույցը շարունակվել է խորհրդարանի նիստերի  դահլիճում, երեխաներն այցելել են  ԱԺ թանգարան:

Նույն օրը ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում Ազգային ժողով են այցելել նաեւ «Կոնրադ  Ադենաուեր»  հիմնադրամի  ծրագրում  ներգրավված  հայ  եւ  գերմանացի   ուսանողները, հետեւել ՀՀ Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխանին: Նրանց հետ հանդիպել է պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը:

Պատգամավորը հյուրերին մանրամասն ներկայացրել է խորհրդարանի կառուցվածքը եւ օրենսդիր գործունեությունը: Վիկտոր Ենգիբարյանը պատասխանել  է ուսանողներին հետաքրքրող հարցերին, որոնք մասնավորապես վերաբերել են Թավշա հեղափոխությունից հետո մեր երկրում իրականացվող բարեփոխումներին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am